ԱՊԼ 24-րդ տուրում «Լեսթերը» ընդունել էր «Լիվերպուլին» ու հաղթանակ կորզեց․ խաղն ավարտվեց 3-1 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց միայն երկրորդ կեսում․ 67-րդ րոպեին Ֆիրմինոյի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Մոհամեդ Սալահը։ Ապա «Լեսթերը» նետվեց առաջ ու մեկը մյուսի հետևից 3 գոլ ուղարկեց մերսիսայդցիների դարպասը։ Աչքի ընկան Մեդիսոնը, Վարդին ու Բարնսը։
«Լիվերպուլը» 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց ԱՊԼ-ում։
«Լեսթերը» 46 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Լիվերպուլը» 40 միավորով՝ չորրորդ։