Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գովասանքի խոսքեր է ասել թիմի հարձակվող Ռոմելու Լուկակուի հասցեցին.
«Լսել եմ, որ մարդիկ նրան ավանակ են անվանում: Ինչեր ասես, որ չեմ լսել նրա հասցեին: Ես միշտ ասել եմ, որ Լուկակուն չմշակված ադամանդ է, որը մշակման կարիք ունի:
«Չելսիում» և «Յուվենտուսում» աշխատելու տարիներին միշտ ցանկացել եմ ձեռք բերել Լուկակուին: Հիմա ես ունեմ նրա հետ աշխատելու հնարավորություն»-ասել է Կոնտեն:
Այս մրցաշրջանում բելգիացին անցկացրած 18 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: