«Լիվերպուլը» հետաքրքրված է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Ֆլորիան Նոյhաուսով: Ըստ Kicker- ի, անգլիական ակումբը փնտրում է փոխարինող Ջորջինիո Վեյնալդումին, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Լիվերպուլից»:
Այս մրցաշրջանում Նոյհաուսը Բունդեսլիգայում անցկացրել է 19 հանդիպում և դարձել է չորս գոլի հեղինակ: Նշվում է, որ կիսապաշտպանին հավակնում է նաև «Բավարիան»:
Բացի այդ, ըստ Calciomercato-ի, անգլիական ակումբն ամռանը ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարին։ Հավանական գործարքը կարող է կազմել մոտ 60 մլն եվրո։