«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է իր գործընկերներ Խոսեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի մասին, որոնց ակումբները (համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը») ավելի մեծ բյուջե ունեն, քան լոնդոնյան թիմը:
«Գվարդիոլան և Կլոպը աշխարհի և Պրեմիեր լիգայի լավագույն երկու մարզիչներն են: Նրանց ակումբները ցանկանում են ամեն ինչ հաղթել, և նրանց անհրաժեշտ են բարձրակարգ խաղացողներ յուրաքանչյուր դիրքում:
Եթե Պեպը որևէ պահի մտածի, որ «Մանչեսթեր Սիթին» պետք է գումար ծախսի պաշտպանների վրա, նա դա կանի: Նույն կարիքը զգաց Յուրգենը, իսկ «Լիվերպուլը» գնեց վան Դայքին: Երբ նիդերլանդացին չբավարարեց, նրանք գնեցին Ալիսոնին:
Դա անում են անհավանական ֆինանսական ռեսուրսներ ունեցող ակումբները: Նրանք բախտավոր են»,- մեջբերում է Մոուրինյուին Goal-ը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՊԼ-ի 24-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին», իսկ «Տոտենհեմը» կհյուրընկալվի «Մանչեսթեր Սիթիին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լեսթերի» հաղթանակը գնահատում է 3,65 գործակցով , ոչ ոքին՝ 3,65, իսկ «Լիվերպուլի» հաղթանակը՝ 2,10