Իտալական «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինիարը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Daily Mail-ը:
Անգլիական ակումբը ցանկանում է ուժեղացնել պաշտպանական գիծը, և ակումբի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան վստահ է, որ Շկրինիարը կարող է դա անել:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Ռեալը» նույնպես ձգտում են գնել Շկրինյարի տրանսֆերը, բայց այս ակումբները մտադիր են սպասել մինչև ամառ, իսկ «Մանչեսթեր Սիթին» ուզում է գործարքը ավարտել այս ձմռանը:
«Ինտերը» 80 միլիոն եվրո է ակնկալում ստանալ Շկրինիարի վաճառքից։
Հավելենք, որ սլովակ պաշտպանը Ա Սերիայի այս առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման և դարձել՝ 1 գոլի հեղինակ: