«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոն գրավել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրությունը, հաղորդում է Sky Italia-ն:
«Կարմիր սատանաները» պատրաստ են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել իտալացի ֆուտբոլիստին:
20-ամյա հարձակվողի համար «Յունայթեդը» պատրաստ է վճարել 52 միլիոն ֆունտ:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն նույնպես հետևում է «Ռոմայի» խաղացողին:
Իտալիայի այս առաջնությունում Ձանիոլոն մասնակցել է 17 հանդիպման ՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: