«Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է լուրերը ակումբից նրա հնարավոր հեռանալու մասին:
«Ես կցանկանայի մեկնաբանել մամուլում իմ մասին շրջանառվող որոշ լուրերը: Մարդիկ սիրում են պատմություններ հորինել, բայց նրանք պետք է ուշադրություն դարձնեն, թե ինչ է կատարվում դաշտում: Նրանք շատ են խոսում, և դա ինձ զայրացնում է: Ես «Արսենալի» ավագն եմ և սիրում եմ այս ակումբը: Ես նվիրված եմ ակումբին և ցանկանում եմ նրան վերադարձնել բարձունքի, որը ակումբի իրական տեղն է,»- մեջբերում է Օբամեյանգին Skysports-ը:
Ըստ լուրերի, ֆուտբոլիստին հավակնում են «Ռեալը» և «Բարսելոնան»:




























































