«Զենիթի» մարզչական շտաբի որոշմամբ չեղարկվել է «Փյունիկի» հետ ընկերական խաղը, որը պետք է կայանար այսօր՝ փետրվարի 12-ին, ԱՄԷ-ում, հայտնում է ռուսական ակումբի մամուլի քարտուղարությունը:
«Զենիթն» այսօր կխաղա Ուզեկստանի հավաքականի հետ:
«Փյունիկի» մամուլի քարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 12-ին պետք է կայանար ընկերական հանդիպում «Փյունիկի» և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» միջև, սակայն ռուսական ակումբի հետ խաղը չեղարկվել է։