ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Անդրեաս Շարը Սանկտ-Պետերբուրգի ենթակառուցվածքների ուսումնասիրությունից հետո հայտարարել է, որ բոլոր 12 քաղաքները պաստրաստ են ընդունել Եվրոպայի առաջնության հանդիպումները.
«Ցանկանում եմ հաստատել, որ մրցաշարը կկայանա, այդ իսկ պատճառով ես և իմ թիմն այսօր այստեղ ենք՝ Պետերուրգում: Կարող եմ ասել, որ բոլոր 12 քաղաքները կընդունեն խաղերը: Մենք մշտապես հետևում ենք ստեղծված իրավիճակին, կտեսնենք՝ այն ինչպես կզարգանա: Բայց այս պահին ամեն բան կարգին է»,- Շարի խոսքերն է փոխանցում «Чемпионат»-ը:
Եվրո-2020-ը կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվեց ու կկայանա 2021 թվականի ամռանը: Ընդ որում ՈՒԵՖԱ-ում որոշեցին չփոխել մրցաշարի անվանումը: Եվրոպայի առաջնության հանդիպումները նախատեսվում է անցկացնել 12 քաղաքներում՝ Սանկտ-Պետերուրգում, Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Բուխարեստում, Կոպենհագենում, Ամստերդամում, Բիլբաոյում, Գլազգոյում, Բուդապեշտում, Դուլինում և Բաքվում: