«Վալենսիայի» լեգենդ Խուան Սանչեսը դարձել է «Լևանտեի» հայազգի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի գործակալը: Ֆուտբոլիստն այժմ համագործակցում է Interstardeporte ընկերության հետ:
«Ես նրանց հետ պայմանագիր եմ կնքել անցած տարի: Առաջին անգամ նրանք ինձ հետ կապ հաստատեցին շատ վաղուց, երբ ես դեռ խաղում էի «Լևանտեի» երիտասարդական թիմում: Հաղթեցինք 3-0 հաշվով, ես ինձ լավ դրևորեցի, ինձ հետ կապ հաստատեց ընկերության 4 ներկայացուցիչներից մեկը: Նա «Վալենսիայի» լեգենդ Խուան Սանչեսն էր, որը 2 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում: Նա ասաց, որ վաղուց հետևում է իմ խաղին ու կցանկանար, որ ես միանայի իրենց:
Ես գործակալ չունեի, չնայած շատերն էին առաջարկել իրենց ծառայությունները, բայց ես ու ընտանիքս այդ հարցին շատ զգույշ էնք վերաբերվում: Սանչեսին ճանաչելուց մոտ մեկ տարի անց միայն պայմանագիր կնքեցինք, չէինք շտապում, ուսումնասիրում էինք իրար: Հիմա գրեթե ամեն օր շփվում ենք, նա գրեթե ինձ ընկեր է:Միշտ դիտում է իմ խաղերը, վերլուծում է, խորհուրդներ է տալիս, ցույց է տալիս սխալներս»,- Սևիկյանի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն: