Գերմանիայի հավաքկանի նախկին պաշտպան Առնե Ֆրիդրիխը համեմատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
«Ես կարող էի խաղալ ինչպես Մեսսիի, այնպես էլ Ռոնալդուի դեմ: Եթե ես ստիպված լինեի ընտրել նրանցից մեկին, դա կլիներ Մեսսին: Երկուսն էլ նույն մակարդակի վրա են, բայց ինձ համար ավելի դժվար էր պաշտպանվել Մեսսիի դեմ, քանի որ նա ունի այլ խաղաոճ»,- մեջբերում է Ֆրիդրիխին Goal-ը:
Հիշեցնենք, որ Մեսսին Ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ընկերության կողմից ճանաչվել է տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ: