Պորտուգալիայի գավաթի խաղարկության «Բրագա» — «Պորտու» խաղում անսովոր միջադեպ է տեղի ունեցել: Թիմերը հանդիպեցին մրցաշարի 1/2 եզրափակչում (1:1):
Խաղի 66-րդ րոպեին տանտերերի պաշտպան Դավիդ Կարմոն վնասվածք ստացավ Լուիս Դիասի հետ բախվելուց հետո: Մրցավարը հեռացրեց «Պորտուի» խաղացողին, իսկ «Բրագայի» ֆուտբոլիստին ավելին էր պետք, քան բժիշկների օգնությունը: Շտապ օգնությունը մեքենայով դուրս եկավ խաղադաշտ, սակայն մեքենան այնպես ստացվեց, որ չկարողացավ ճանապարհ ընկնել․․․ արդյունքում կանգնեցված մեքենան ստիպված էին հրել երկու թիմերի խաղացողները: