«Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա ուկրաինացի պաշտպան Վալերի Բոլդենկովը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Բոլդենկովը Կիևի «Դինամոյի» սան է։ Նա նաև հանդես է եկել մոլդովական «Պետրոկուբ» և ուկրաինական «Վոլին Լուցկ» ակումբներում։
Բարձրահասակ ֆուտբոլիստը 5 խաղ է անցկացրել Ուկրաինայի երիտասարդական հավաքականի կազմում։