«Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է պաշտպան Ժերոմ Բոատենգի՝ «Արսենալ» հնարավոր տեղափոխության մասին:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ անգլիական ակումբն առաջին բանակցություններն է սկսել «Բավարիայի» պաշտպանի հետ: Գերմանական ակումբը Բոատենգին 15 մլն եվրո է գնահատում.
«Ժերոմը «Բավարիայի» ֆուտբոլիստ է, և ես նրա վերաբերյալ որևէ շշուկ չեմ մեկնաբանի: Մենք միշտ կապի մեջ ենք նրա հետ: Նա լավ պատրաստված վերադարձել է մարզումներին, շատ է աշխատել արձակուրդի ընթացքում:
Տեսնենք՝ ինչ տեղի կունենա հաջորդ շաբաթ: Կհետևենք իրադարձությունների զարգացմանը, բայց այս պահին չեմ կարողանում պատկերացնել նրա հեռանալը»,- Ֆլիկի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Բոատենգը ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում 15 հանդիպման է մասնակցել: Գերմանացի պաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Մյունխենյան ակումբը Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 17 տուրից հետո վաստակելով 33 միավոր: