Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Աթլետիկո»-«Չելսի» հանդիպումը կկայանա Բուխարեստում, հայտնում է մադրիդյան ակումի պաշտոնական կայքը: Խաղը կընդունի Ռումինիայի «Ազգային» մարզադաշտը:
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել փետրվարի 23-ին, Մադրիդից Բուխարեստ է տեղափոխվել Իսպանիայի և Մեծ Բրիտանիայի միջև չվերթների հետ կապված սահմանափակումների պատճառով: Պատասխան խաղը կկայանա մարտի 17-ին:
ՈՒԵՖԱ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգ»-«Լիվերպուլ» հանդիպումն էլ կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում»: