Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն վնասվածք է ստացել «Խետաֆեի» հետ 1-ին տուրի հետաձգված խաղում (2: 0):
32-ամյա բրազիլացին 67-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ, իսկ 86-ին հեռացել խաղադաշտից: Ֆուտբոլիստի վնասվածքը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը.
«Մարսելոն լավ տեսք ուներ, խաղում էր իր ֆուտբոլը: Նա վնասվածք է ստացել, մենք չգիտենք, թե ին բարդության է վնասվածքը:
Նա լավ է մարզվում, ներգրավված է և ցանկանում է նպաստել թիմի հաջողություններին»,-ասել է Զիդանը: