«Մանչեսթեր Սիթին» դադարել է հետաքրքրություն ցուցաբերել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի նկատմամբ: Այս մասին հայտնում է Eurosport-ը:
Աղբյուրի հաղորդմամ, «Մանչեսթեր Սիթին» հրաժարվել է աշխատել արգենտինացի հարձակվողի տրանսֆերի հարցով, քանի որ Լաուտարոն հասկացրել է, որ ինքը պատրաստ է նոր պայմանագիր ստորագրել «Ինտերի» հետ:
Աղբյուրը նշում է, որ այժմ «Ման Սիթին» այժմ աշխատում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու ուղղությամբ: