Իտալական «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին Իտալիայի A սերիայի 18-րդ տուրի «Բրեշիա»-«Լացիո» խաղի ժամանակ, կրկին ու կրկին, հայտնվել է ռասիստական սկանդալի կենտրոնում։
«Լացիոյի» երկրպագուները վիրավորել են հարձակվողին ու իր ընտանիքին։ Այդժամ Բալոտելին մոտեցել է մրցավարին, իսկ մրցավարը դադարեցրել է խաղը մի քանի րոպեով։
Խաղից հետո Սուպեր Մարիոն սոցցանցերում գրառում է կատարել․
«Այսօրվա խաղին ներկա գտնված «Լացիոյի» երկրպագուներ,ամո՛թ Ձեզ»,-գրել է իտալացի հարձակվողը։
Հիշեցնենք, որ 2019 թ-ի նոյեմբերին «Վերոնայի» դեմ խաղում Բալոտելին կրկին հայտնվել էր նման իրավիճակում։