«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Մատրին կիսվել է իր կարծիքով այն մասին, թե ինչով է պայմանավորված թուրինյան ակումբում Կրիշտիանու Ռոնալդուի ու Անդրեա Պիրլոյի միջև լավ հարաբերությունները:
«Անդրեան ունի մեծ բոնուս, որը կապված է նրա հիանալի խաղային կարիերայի հետ: Նա և Կրիշտիանուն խոսում են նույն լեզվով: Ռոնալդուն մեծ հարգանքով է վերաբերվում Պիրլոյին:
Իհարկե, Ռոնալդուն երբեք ուրախ չի լինի, երբ խաղի ընթացքում փոխարինվի, բայց դա Ռոնալդուի բնույթի մի մասն է: Բայց մենք քաջ գիտակցում ենք, որ նրանց միջև մեծ ներդաշնակություն կա»,- մեջբերում է Մատրիին Football Italia-ն: