«Լիվերպուլը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշին, հաղորդում է Mirror-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարին տրանսֆերային պատուհանի ընթացքում «մերսիսայդցիները» արդեն ոչ պաշտոնական կապ են հաստատել ֆուտբոլիստի կողմի հետ։ «Կարմիրները» ցանկանում են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ աշխատանք տանել, քանի որ այս տարի վնասվածքները ցույց տվեցին, որ «Լիվերպուլի» կազմը այդքան էլ մեծ չէ։
Գոնսալվեշը դիտարկվում է խաղացող, որը կարող է ուժեղացնել թիմի հարձակման գիծը։
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ խաղարկությունում Գոնսալվեշը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 14 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նա առաջնության լավագույն ռմբարկուն է, «Սպորտինգը» գտնվում է առաջին տեղում։