«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։
OKDiario-ն տեղեկացնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Վինիսիուսը ընթացիկ մրցաշրջանում քիչ է խաղաժամանակ ստանում։ Կար տեղեկություն նաև այն մասին, որ լարված են նրա հարաբերությունները Զինեդին Զիդանի հետ։
«Ռեալը» պատրաստ է լսել առաջարկներ Վինիսիուսի համար։