Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0), հաղորդում է Marca-ն:
««Խետաֆեն» բարդ մրցակից է, ով շատ լավ է պաշտպանվում, և մենք տեսանք դա:
Ձեզ չպետք է մոլորեցնի խաղի հաշիվը: Նրանք շատ լավ հանդիպում անցկացրին:
Առաջին խաղակեսում մեզ մի քանի անգամ փրկեց Կուրտուան: Դա մեզ հնարավորություն տվեց վերադասավորելու ուժերը և հաղթանակ տոնելու» ասել է ֆրանսիացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» վաստակեց 40 միավոր և «Բարսելոնայի» հետ կիսում է առաջին հորիզոնականը: