Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին: «Էսպանյոլը» կարողացավ միավորներ կորզել «Բարսելոնայից»(2:2)։
«Էսպանյոլին» պարտությունից փրկեց չինացի հարձակվող Վու Լեյը, ով հանդիպման 88-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը:
Սա առաջին դեպքն էր, երբ պաշտոնական խաղերում «Բարսելոնայի» դարպասը գրավում է Չինաստանի ներկայացուցիչը, հաղորդում է OptaJose-ն:
Այսպիսով, Վու Լեյը պատմական ցուցանիշ գրանցեց:
Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 40 միավոր և հավասարվեց Մադրիդի «Ռեալին»՝ կիսելով առաջին հորիզոնականը։ «Էսպանյոլը»՝ 11 միավորով վերջին հորիզոնականում է։