Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ կատալոնական դերբին՝ «Էսպանյոլ» — «Բարսելոնա»։
Հանդիպման հաշիվը բացվեց 23-րդ րոպեին։ «Էսպանյոլին» առաջ մղեց Դավիդ Լոպեսը։ Թիմերը գնացին ընդմիջման այս հաշվով։
Երկրորդ կեսի մեկնարկում «Բարսելոնան» ոչ միայն հավասարեցրեց այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ։ Նախ աչքի ընկավ Լուիս Սուարեսը, իսկ հետո վերջինիս կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Արտուրո Վիդալը։
Իրավիճակը խաղադաշտում փոխվեց 75-րդ րոպեին։ «Բարսելոնան» մնաց 10 ֆուտբոլիստներով։ Երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց Ֆրենկի դե Յոնգը։ 88-րդ րոպեին Վու Լեյը խփեց «Էսպանյոլի» երկրորդ գնդակը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 2-2։