Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Պրիմերայի 19-րդ տուրում 3-0 հաշվով առավելության հասավ «Խետաֆեի» նկատմամբ։
«Արքայական» ակումբի կազմում գերազանց հանդիպում անցկացրեց Տիբո Կուրտուան։ Բելգիացի դարպասապահը միայն առաջին կեսում երեք անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Այսպիսով, Կուրտուան իր վերջին 12 խաղերից 9-ում դարպասն անառիկ է պահել։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ 27-ամյա դարպասապահը փայլուն մարզավիճակում է։
«Խետաֆեի» դեմ խաղում Կուրտուան ուղիղ ազդեցություն ունեցավ «Ռեալի» հաջողության մեջ։