Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Վուլվերհեմփթոնի» հետ:
Հանդիպումը տեղի ունեցավ «Մոլինյո» մարզադաշտում և ավարտվեց 0: 0 հաշվով:
«Լեսթերն» իր ակտիվում ունի 43 միավոր և մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է ՝ առաջատար «Մանչեսթեր Սիթիին» զիջելով 4 միավոր, իսկ «Մանչեսթեր Յունայթեդին» զիջում է 2 միավոր:
Նշենք, որ Պրեմիեր լիգայում «Աղվեսների» և «Գայլերի» վերջին 5 խաղերից 3-ն ավարտվել է ոչ-ոքի։