Իսպանիայի Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Խետաֆե» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։
2020 թվականի առաջին հանդիպումը հեշտ չստացվեց «արքայական» ակումբի համար։ Առաջին կեսի վերջնամասում՝ 34-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը։ Ռաֆայել Վարանի միջամտությամբ գնդակը սեփական դարպասը ուղարկեց Դավիդ Սորիան։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 53-րդ րոպեին, Ռաֆայել Վարանն արդեն ինքը գրավեց Սորիայի դարպասը՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակի վեցերորդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Լուկա Մոդրիչը։ «Ռեալը» հաղթեց 3-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ռեալը» վաստակած միավորների քանակը հասցնում է 40-ի ու գլխավորում Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։