«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն իր ընկեր ու «Բարսելոնայի» նախկին թիմակից Լիոնել Մեսսիի պայմանագրի վերաբերյալ։
«Չեմ հասկանում՝ մարդիկ ինչու են այդքան չար ու ուզում են Լեոյի պայմանագրի նման անձնական բանը հրապարային դարձնել՝ հաշվի առնելով, թե նա որքան բան է տվել ակումբին։ Նախքան նա ոչ ոք այդքան շատ բան չի տվել մի թիմի։ Պայմանագրի պայմանների մասին միայն 4-5 մարդ գիտեր։ Բայց չգիտեմ, թե կոնկրետ ով կարող էր լինել դա»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում Onda Cero-ն։
Հիշեցնենք, որ իսպանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել համաձայն որի՝ 4 տարվա պայմանագրի համար Մեսսին պիտի 555 մլն եվրո ստանար։ 138 մլն եվրոն մրցաշրջանի համար ֆիքսված, գումարած պարգևավճարները։ Մի փոքր ավելի՝ 115 մլն եվրո վճարվել է միայն պայմանագիրը կնքելու համար։ Գրեթե 78 մլն եվրո՝ որպես հավատարմության բոնուս։ Դրանից հետո տեղեկություն էր տարածվել, որ Մեսսին մտադիր է դատի տալ ակումբի ղեկավարությանը պայմանագրի վերաբերյալ ինֆորմացիայի արտահոսքի համար։
Սուարեսը «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2014-2020 թվականներին։