«Բարսելոնայի» ղեկավարությունը փորձում է ակումբում պահել հարձակվող Լիոնել Մեսսիին, որի պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է այս ամառ:
Ըստ Cadena Ser-ի, «Բարսելոնայի» ղեկավարները հույս ունեն բանակցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, ով Լեոյի լավ ընկերն է և թիմակիցը հավաքականում: Այս քայլով կատալոնացիները հույս ունեն համոզել Մեսսիին ևս մի քանի տարի մնալ թիմում:
Աղբյուրը պնդում է, որ Ագուերոն չի խուսափում Իսպանիա տեղափոխվելուց և իր մտերիմ ընկերոջը միանալ Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկում: