Չորեքշաբթի, փետրվարի 3-ին, կայացավ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ «Գրանադա» — «Բարսելոնա» hանդիպումը, որն ավարտվեց ավելացված ժամանակում կատալոնացիների հաղթանակով՝ 5:3:
Այս խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կատարեց իր 300-րդ գոլային փոխանցումը իր կարիերայում:
Բացի այդ, «Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան այս խաղում դարձել է երկու գոլի հեղինակ: Սա կատալոնական ակումբում 31-ամյա խաղացողի կարիերայի առաջին դուբլն է, իսկ կարիերայում ՝ երկրորդը: Նախկինում Ալբան Իսպանիայի հավաքականի կազմում երկու գոլ էր խփել 2013 թվականի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Նիգերիայի դեմ խաղում (3:0):