ԱՊԼ-ի 22-րդ տուրը շարունակվում է։ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Բարնլիին», «Լեսթերը» դրսում խաղում էր «Ֆուլհեմի» դեմ։
Պեպ Գվարդիոլայի սաները առաջին կեսում 2 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասն ու վստահ հաղթանակ տարան 2-0 հաշվով։ Աչքի ընկան Գաբրիել Ժեզուսն ու Ռահիմ Ստերլինգը։
«Լեսթերը» նույնպես հաղթեց 2-0 հաշվով։ «Աղվեսների» կազմում գոլի հեղինակ դարձան Կելեչի Իխեանաչոն և Ջեյմս Ջասթինը։
Այս արդյունքներից հետո «Մանչեսթեր Սիթին» միավորների քանակը հասցնում է 47-ի ու ամրապնդվու մէ առաջին տեղում։ «Լեսթերը» ունի 42 միավոր ու 3-րդն է։ «Բարնլին» 22 միավոր ունի ու 16-րդն է, «Ֆուլհեմը» 14 միավորով 18-րդ տեղում է։