Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Շեֆիլդ Յունայթեդի» հետ հանդիպման մասին (2:0), տեղեկացնում է Sky Sports-ը:
«Շատ կարևոր հանդիպում էր: Սա այն խաղերից էր, որտեղ պետք է համբերատար լինես և սպասես քո հնարավորությանը:
Այսպիսի թիմերի հետ հնարավոր չէ տոնախմբություն հիշեցնող խաղ ցուցադրել:
Հպարտանում եմ իմ տղաներով: Նրանք ֆանտաստիկ մրցաշրջան են անցկացնում, որը դեռ չի ավարտվել: Մենք պետք է պահպանենք զգոնությունը»,- ասել է գերմանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Կլոպի թիմը վաստակել է 58 միավոր։ «Շեֆիլդ Յունայթեդը»՝ 29 միավորով 8-րդն է։
«Լիվերպուլը» տանը անցկացրած վերջին 18 խաղերում ոչ մի պարտություն չի կրել։