Ռուսական «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմումը կարող է հայտնվել Իտալիայի Ա Սերիայում, հաղորդում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Հռոմի «Լացիոն»:
Իտալական ակումբը արդեն սկսել է բանակցությունները Ազմունի գործակալների հետ:
Հիշեցնենք, որ իրանցի հարձակվողին իր կազմում է ուզում տեսնել նաև անգլիական «Քրիսթալ Փելասը»:
Հավելենք, որ Ազմունը ռուսական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում ՝ դառնալով 11 գոլի հեղինակ: