Թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը թվիթերում անդրադարձել է իր կարիերայի 1100-րդ հանդիպումն անցկացնելուն:
«1100-րդ հանդիպումն առաջինի պես է զգում: Հիմա Հաջորդ անգամ. Եվ մինչև վերջ»,-գրել է 43-ամյա դարպասապահը:
Պրոֆեսիոնալ մակարդակում Բուֆոնը նորամուտը նշել է 1995 թվականին։ Պրոֆեսիոնալ կարիերայի առաջին 6 տարիներին նա հանդես է եկել «Պարմայի» կազմում, ինչից հետո տեղափոխվել է «Յուվենտուս»։ 2018/19 մրցաշրջանում Ջանլուիջին տեղափոխվել է ՊՍԺ, ինչից հետո նորից վերադարձել է Թուրին։