«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար Իտալիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Ինտերի» հետ առաջին խաղը դարձել է 1100-րդը պրոֆեսիոնալ կարիերայում։ Այս մասին հայտնում է OptaPaolo-ն։
Ջանլուիջի Բուֆոնի ակտիվում 679 խաղ կա «Յուվենտուսի» կազմում, 220-ը՝ «Պարմայի» կազմում, 176 խաղ՝ Իտալիայի հավաքականում և 25-ը՝ ՊՍԺ-ում։
Պրոֆեսիոնալ մակարդակում Բուֆոնը նորամուտը նշել է 1995 թվականին։ Պրոֆեսիոնալ կարիերայի առաջին 6 տարիներին նա հանդես է եկել «Պարմայի» կազմում, ինչից հետո տեղափոխվել է «Յուվենտուս»։ 2018/19 մրցաշրջանում Ջանլուիջին տեղափոխվել է ՊՍԺ, ինչից հետո նորից վերադարձել է Թուրին։
Իտալիայի ազգային հավաքականի կազմում Բուֆոնը խաղացել է 1997-ից 2018 թվականներին։