«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ մերսիսայդցիների պաշտպան Վիրջիլ վան Դեյկի վերադարձը խաղադաշտ ընթացիկ մրցաշրջանում քիչ հավանական է․
«Ոչ մի բժիշկ ինձ չի ասել, որ Վիրջիլն այս մրցաշրջանում նորից խաղալու շանս ունի։ Չեմ ցանկանում ասել, որ դա անհնար է, բայց դա քիչ հավանական է։ Մենք ֆուտբոլիստներին հայտավորում ենք մրցաշարերին, քանի որ երբեմն հավատում ենք հրաշքների։ Եթե նա մինչև հիմա հայտացուցակում է, նշանակում է՝ մենք հավատում ենք հրաշքի։ Ահա և վերջ»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։
Վան Դեյկը վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 5-րդ տուրի՝ «էվերթոնի» դեմ խաղում դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման արդյունքում։