Իտալական «Միլանը» ցանկանում է փոխել թիմի գլխավոր մարզչին և ողջ մարզչական շտաբին:
«Ռոսոներիի» ղեկավարությունը արդեն իսկ քննարկում է պայմանագրի կետերը նոր գլխավոր մարզչի թեկնածու Ստեֆանո Պիոլիի հետ: Կողմերը դեռևս չեն որոշել, պայմանագիրը կլինի երկու տարի ժամկետով թե՞ մեկ տարի ժամկետով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
Սպասվում է, որ կողմերն այսօր կգան ընդհանուր հայտարարի: Դրանից հետո Պիոլին կժամանի Միլան՝ պայմանագիրը ստորագրելու: Հենց վաղը մարզիչը կարող է անցկացնել առաջին մարզումը նոր թիմի հետ: