«Միլանի» լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ «Ռոմայի» խաղացող: Այս մասին իր թվիթերում հայտնում է մարզական լրագրող Նիկոլա Շիրան:
Պյոնտեկը դեռ ակնկալում է շարունակել հանդես գալ միլանցիների կազմում, բայց տեսականորեն նա կարող է տեղափոխվել Իտալիայի մայրաքաղաք, որտեղ նրա ծառայություններով ավելի շատ են հետաքրքրված:
Ֆուտբոլիստին ցանկանում է վերադարձնել «Ջենովան», որտեղ լեհ հարձակվողը խաղացել է «Միլան» տեղափոխվելուց առաջ:Անցած ձմեռ Պյոնտեկը տեղափոխվեց «Միլան» 35 միլիոն եվրոյով։