Կատալոնական «Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ պայմանագրի տվյալների արտահոսքի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:
««El Mundo» պարբերականում այսօր հրապարակված տեղեկատվությունը «Բարսելոնայի» և ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի միջև կնքված պայմանագրի վերաբերյալ, բացառապես մասնավոր փաստաթուղթ է, որը կարգավորվում է կողմերի գաղտնիության սկզբունքով, ուստի ակումբը ցավում է, որ այն հրապարակվել է:
«Բարսելոնա» ՖԱ-ն պատասխանատվություն չի կրում այս փաստաթղթի հրապարակման համար և համապատասխան իրավական գործողություններ կձեռնարկի El Mundo- ի դեմ ` այդ տեղեկատվության հրապարակման համար:
«Բարսելոնան» իր լիակատար աջակցությունն է հայտնում Լիոնել Մեսսիին և կասեցնելու է ֆուտբոլիստի իմիջը վարկաբեկելու և նրա ակումբի հետ հարաբերությունները խաթարելու ցանկացած փորձ»,-ասված է կատալոնյան ակումբի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսիի՝ ու կատալոնական «Բարսելոնայի» 2017 թվականի պայմանագրի մանրամասներն այսօր հրապարակել էր El Mundo պարբերականը: