Գերմանացի անվանի կոմպոզիտոր Հանս Զիմերը երաժշտություն է գրել «Կրասնոդարի» համար, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Առաջին անգամ ստեղծագործությունը հնչելու է 2020 թվականի՝ «Կրասնոդարի» առաջին տնային խաղում։
Զիմերը օսկարակիր կոմպոզիտոր է, 3 անգամ էլ Գրեմի մրցանակին է արժանացել։
Նոր տարում «Կրասնոդարն» առաջին տնային հանդիպումն անցկացնելու է մարտի 1-ին։