Բունդեսլիգայի 19-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալել էր «Հոֆենհայմին»։
Հանս-Դիտեր Ֆլիկի սաները կարողացան խոշոր հաշվով առավելության հասնել մրցակցի նկատմամբ։ Տանտերերի գոլերը խփեցին Ժերոմ Բոատենգը, Թոմաս Մյուլլերը, Ռոբերտ Լևանդովսկին ու Սերժ Գնաբրին։ «Հոֆենհայմի» միակ գնդակը խփեց Անդրե Կրամարիչը։ Մյունխենցիները հաղթեցին 4-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը հյուրերի պահեստային նստարանին էր ու չմասնակցեց հանդիպմանը։
Այս արդյունքից հետո «Բավարիան» միավորների քանակը հասցնում է 45-ի ու գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։ «Հոֆենհայմը» 22 միավոր ունի ու 12-րդն է։