Իսպանական «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներ Յանիկ Կարասկոն և Մարիո Հերմոսոն վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ խաղացողները գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Լա Լիգայի 20-րդ տուրից հետո մադրիդյան թիմը 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: