«Մանչեսթեր Յունայթեդը»` չկարողանալով ձեռք բերել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդին, որը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», իր ուշադրությունը սևեռել է մեկ այլ թեկնածուի վրա:
«Կարմիր սատանաները» կարող են ձեռք բերել «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեին: 23-ամյա ֆրանսիացին գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդ» տրանսֆերային նպատակների ցուցակում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»: