Միացյալ Թագավորության ընդդիմադիր պատգամավորները առաջարկել են երկրի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել անգլիական ֆուտբոլում գործունեություն ծավալող երկու ռուս գործարարների՝ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի ու «Էվերթոնի» հետ կապեր ունեցող Ալիշեր Ուսմանովի նկատմամբ, հաղորդում է BBC-ն։
Քննարկումները սկսել են այն բանից հետո, երբ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին պարտադրել էր, որ պետք է պատժամիջոցներ կիրառել երկու միլիարդատերերի՝ Աբրամովիչի և Ուսմանովի նկատմամբ։
Կառավարությունը հայտարարել է, որ քննարկում է հետագա գործողությունների բոլոր տարբերակները։
Հիշեցնենք, որ Ռուսաստան վերադառնալուց հետո՝ հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել էր։ Միացյալ Թագավորությունը կոչ է արել Ռուսաստանին բաց թողնել նրան։