«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան «Շեֆիլդի» դեմ խաղից հետո (2-0) խոսել է VAR համակարգի մասին։
«Ես մեկ անգամ չէ, որ հայտնել եմ բողոքներս VAR համակարգի վերաբերյալ։ Յուրաքանչյուր տուր վերածվում է քաոսի։ Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում իրավիճակը ավելի լավը կլինի»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Գվարդիոլան խոսել է նաև Պրեմիեր լիգայում 100-րդ հաղթանակի մասին․
«Իհարկե, մենք հպարտանում ենք դրանով։ Մենք մեծ ուժեր ենք ծախսել այս մրցաշրջանների ընթացքում։ Երբ դու հաղթել ես 134 խաղերում 100-ում, դա եզակի նվաճում է»,-ասել է Գվարդիոլան։