«Տոտենհեմի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայում «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայքի հասցեին: Ֆուտբոլիստը շարունակում է ապաքինվել վնասվածքից:
«Վան Դայքին կարող է փոխարինել միայն վան Դայքը: Այնուամենայնիվ, «Լիվերպուլն» իր շարքերում ունի լավ խաղացողներ: Կցանկանայի նշել Ֆաբինյոյին, ով ունակ է փակել շատ դիրքեր»,- մեջբերում է Մոուրինյուին liverpoolecho.co.uk-ը:
Հիշեցնենք, որ այսօր «Տոտենհեմը» սեփական հարկի տակ կընդունի «Լիվերպուլին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։