«Արսենալի» նորեկ Մարտին Էդեգարը մեկնաբանել է իր տեղափոխությունը լոնդոնյան ակումբ․ նա վարձավճարով է տեղափոխվել «Ռեալից»:
«Նախօրեին ես խոսեցի Արտետայի հետ, դա շատ կարևոր էր: Միկելը բարձրակարգ մարզիչ է, ինձ դուր եկան նրա գաղափարներն ու տեսլականը ֆուտբոլի վերաբերյալ», — մեջբերում է ֆուտբոլիստին լրագրող Նիկոլո Շիրան:
Այսօր «Արսենալը» հայտարարել է «Ռեալից» վարձավճարով կիսապաշտպան Մարտին Էդեգորի տեղափոխության մասին: Ֆուտբոլիստը մրցաշրջանի մնացած մասը կանցկացնի լոնդոնյան ակումբում: Նա «Արսենալում» կխաղա 11 համարի մարզաշապիկով: