«Շանհայ SIPG»-ի կիսապաշտպան Օսկարը ասել է, որ կցանկանար կարիերան ավարտել «Չելսիում»:
«Չեմ մտածում Չինաստանից հեռանալու մասին: Ես այստեղ մի հիանալի նախագիծ ունեմ: Բայց ես կցանկանայի վերադառնալ «Չելսի» ՝ կարիերաս ավարտելու համար: Այնտեղ ես կառուցեցի մի հիանալի պատմություն: Ես Պրեմիեր լիգա եկա շատ երիտասարդ, այն ժամանակ երկրպագուներն իրականում չէին վստահում բրազիլացիներին: Ես օգնեցի դա փոխել:
Մի փոքր ծեր կլինեմ, երբ փորձեմ վերադառնալ: Բայց քանի որ ես շատ լավ եմ խաղում, հիանալի վիճակագրություն ունեմ, կարծում եմ, որ ինձ համար տեղ կլինի «Չելսիում», — մեջբերում է 29-ամյա բրազիլացուն Yellow and Green Football-ը:
Բրազիլացին խաղացել է լոնդոնյան ակումբում 2012-ից 2016 թվականներին: