«Ռեալը» Լա լիգայի 21-րդ տուրի «Լևանտեի» դեմ խաղում դարձյալ կխաղա առանց Սերխիո Ռամոսի։ Իսպանացի պաշտպանը դեռևս չի ապաքինվել վնասվածքից, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Դանի Կարվախալն արդեն ապաքինվել է վնասվածքից ու սպասվում է, որ նա լինելու է թիմի մեկնարկային կազմում շաբաթ կայանալիք խաղում։
«Ռեալի» կազմում հանդիպումը բաց է թողնելու նաև Նաչոն, որը վարակված է կորոնավիրուսով։
«Ռեալ Մադրիդ» – «Լևանտե» խաղը կայանալու է շաբաթ ու սկսվելու է Երևանի ժամանակով 19։15-ին։