Ավստրիացի գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ ֆուտբոլիստները դաշտում սկսում են ավելի քիչ ագրեսիվ վարվել դատարկ տրիբունաներով խաղերի ժամանակ, հայտնում է Daily Mail-ը:
Հանդիսատեսի բացակայության պայմաններում խաղադաշտում կոնֆլիկտային և հուզական իրավիճակները նվազել են 19.5% -ով, իսկ խաղի ընթացքում խաղացողների վեճերի ընդհանուր ժամանակը 41 րոպե 42 վայրկյանից ընկել է 27 րոպե 9 վայրկյան:
Հետազոտությունն իրականացվել է տրիբունաներում երկրպագուների ներկայությամբ «Զալցբուրգի» 10 հանդիպան և առանց հանդիսականի 10 հանդիպման վերլուծության հիման վրա:
Բացի այդ, խաղերի արդյունավետությունն ավելացել է: Նախորդ մրցաշրջանի համեմատ՝ «Զալցբուրգը» խփել է 19 գոլ ավել: Կանոնների խախտումները եղել են 3.8%-ով պակաս:
Գիտնականները նշում են, որ այս հարցի առավել ամբողջական ուսումնասիրության համար այն պետք է դիտարկել այլ ակումբների օրինակների վրա: